ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում Հայաստանը $105 մլն է վերադարձրել պետական բյուջե, սակայն ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարը դեռ գոհացնող չէ։

Նա նշել է, որ 2018թ-ից սկսած՝ իր կողմից նշանակված մի քանի փոխնախարարներ են ձերբակալվել, կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալվել է Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարն ու այդ ձերբակալությունը երրորդ հանրապետության պատմության մեջ ամենաբարձրաստիճան գործող պաշտոնյայի ձերբակալությունն էր:

«2019թ-ի արդյունքներով մենք սպասում ենք 7.9-8% տնտեսական աճ, և Արժույթի միջազգային հիմնադրամի արձանագրմամբ` սա լավագույն ցուցանիշն է ամբողջ եվրոպական տարածաշրջանում՝ ներառյալ նախկին խորհրդային հանրապետությունների շրջանում: Մենք 2019-ին ունեցել ենք ընդամենը 1.4% գնաճ: Բացի այդ, գործազրկությունը 2.2%-ով անկում է ապրել, արտահանումն ավելացել է 9%-ով... կարծում ենք, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի շատ ավելի էֆեկտիվ»,- հայտարարել է վարչապետը: