Երեկ վառվել է Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի բնակիչ Էմմա Հովհաննիսյանին պատկանող անասնագոմը: Մինչ հրշեջ-փրկարարները կազմակերպել են հրդեհաշիջման աշխատանքները, ծխախեղդ են եղել և անկել անասնագոմում առկա 6 կով և 4 հորթ:

Տեղեկանալով դեպքի մասին՝ արագ Ախուրիկ համայնք են գնացել Սննդամթերքի անվտանգության Շիրակի մարզային կենտրոնի մասնագետ-տեսուչներն ու տեղում կասեցրել անկած կենդանիների մսի վաճառքի փորձը:

Ինչպես տեղեկացնում է ՍԱՏՄ-ն, արդեն մորթված կենդանիները, առկա միս-մսեղիքը ՍԱՏՄ տեսուչների ներկայությամբ ու ջանքերով թաղվել են: