Երևանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել ԵՊՀ դասախոսի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ ԱԱԾ հաղորդագրության առնչությամբ:

Այն ներկայացնում ենք ստորև.

«Այսօր մամուլում տարածվեց Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական հաղորդագրությունը, ըստ որի՝ ԱԱԾ-ն կոռուպցիայի դեպք է բացահայտել ԵՊՀ-ում։

Պաշտոնապես հայտարարում ենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ոչ մի դասախոս այս պահին բերման ենթարկված կամ ձերբակալված չէ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթանում է նախաքննություն, հորդորում ենք լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ ԵՊՀ-ի վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկատվություն տարածելուց»,- ասված է հայտարարության մեջ։