ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«2020թ. փետրվարի 13-ը պատմական օր է մեր երկրի առողջապահության համար, առողջապահության՝ բառի ուղիղ իմաստով։

ՀՀ ազգային ժողովը ընդունեց երկար և մանրակրկիտ մշակված, ինչպես նաև բազմաթիվ անգամ քննարկված, ժամանակակից «հակածխախոտային» օրինագիծը, որն իր մեջ պարունակում է բոլոր այն աշխատող գործիքները, որոնք ապացուցված իջեցնում են ծխախոտի օգտագործումը։ Վստահ եմ այս օրենքը դառնալու է օրինակելի աշխարհի շատ երկրների համար, ինչի համար շնորհակալ եմ դրա վրա աշխատած բոլոր անձանց։

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի իմ բոլոր գործընկերներին այս հնարավորությունը մեր երկրին ընձեռելու համար՝ վնասակար այս սովորույթից զերծ և առողջ ապագայի քաղաքացի ունենալու համար։ Ձեր կամարտահայտությունը վճռական էր, որպեսզի մենք բոլորս կերտենք առողջ հանրությամբ և ուժեղ տնտեսությամբ երկիր։

Վստահ եմ, որ այս օրենքի ապագա փոփոխությունները կրելու են միմիայն դրա տառը ավելի ճշգրիտ, իսկ ոգին ավելի ամուր դարձնելու նպատակ»։