Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում սպասվում է գեղեցիկ միջոցառում։ Այս մասին նշվում է ֆեյսբուքյան էջում․ գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, ժամը՝ 16։00-ին Մխիթար Հայրապետյանի ուղեկցությամբ շրջայցի ավարտին թանգարանի դահլիճում ելույթ կունենա հեղինակ-կատարող Վահագ Ռաշը։

Հանգանակված ֆինանսական միջոցներն ամբողջությամբ օգտագործվելու են Աբովենց այգու բարեկարգման, բացօթյա գրադարանի ստեղծման նպատակով:
Միջոցառումների շարքը նվիրվում է ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ծննդյան 215-ամյակին:

Մուտքը՝ թանգարանի միջոցառման տոմսով (1000դրամ)»:

Նշենք, որ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը գտնվում է Քանաքեռ 2-րդ փողոց, 4 տուն հասցեում։

Հեռախոսահամար՝ 010 281 687։