Հանրապետության տարածքում փետրվարի 15-16-ը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 17-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կնվազի 3-5, 16-17-ը կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 15-16-ը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 17-ին սպասվում է թույլ ձյուն:

Փետրվարի 15-ին, ժամը 09:25-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների և դժվարանցանելի մյուս տրանսպորտային միջոցների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է նաև Սիսիան-«Զանգեր» հատվածը:

Սյունիքի, Կոտայքի մարզերի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: