Ազատ ոճային ըմբիշ, 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Հայ ըմբիշը քառորդ եզրափակչում գոտեմարտել է Մոլդովայի ներկայացուցիչ Անատոլի Բուրույանի հետ ու 5:0 հաշվով հաղթանակ է տարել:

Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 6:4 հաշվով առավելության էր հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Ժիմչուկ Ռինչինաույի նկատմամբ: