Հանրային ռադիոյի լրատվական ծառայությունը լրագրողներ է փնտրում։ Այս մասին գրում է armradio.am-ը։

««Ռադիոլուրը»՝ երկրի գլխավոր լրատվական ռադիոծառայությունը, ընդլայնվում է և սկսնակ ու պայծառ գլուխների մեծ որսը հայտարարում է բացված: Աշխատանքի համար հայտարարված մրցույթին մասնակցելու միակ պարտադիր պայմանը որևէ լրատվամիջոցում մեկ տարուց ավելի աշխատած ՉԼԻՆԵԼՆ է (այսինքն, եթե 1 տարուց պակաս` 2-3…6… տարբեր լրատվամիջոցներում եք աշխատել, հանգիստ կարող եք դիմել):

Մեզ համար միևնույն է, որտեղ եք սովորել կամ սովորում, որտեղ եք աշխատել ու վերապատրաստվել: CV մի ուղարկեք: Մինչև փետրվարի 29 ուղարկեք Ձեր 3 լավագույն լրագրողական աշխատանքները ահա այս հասցեով [email protected], կամ եթե շատ սկսնակ եք ու ցույց տալու բան առանձնապես չունեք ահա այս հասցեով [email protected] ուղարկեք մեզ այն 5 թեմաները, որոնց շուրջ հնարավորության դեպքում ռեպորտաժ կպատրաստեիք:

Ծանոթագրություն-խոստում. ուղարկելով լրագրողական աշխատանքներս կամ թեմաներս` քաջ գիտակցում եմ, որ նույն կերպ վարվել են հարյուրավոր այլ մարդիկ, ստացված նամակները վերլուծելն ու մշակելը ժամանակատար և աշխատատար գործընթաց է: Ուղարկելուց հետո չեմ զանգահարելու, նամակ չեմ գրելու և որևէ կերպ չեմ փորձելու պարզել դիմումի ընթացքը: Գիտակցում եմ նաև, որ մրցույթի առաջին փուլը չանցնելու դեպքում ինձ հետ չեն կապվելու և մինչև մարտի 10-ը պատասխան չստանալու դեպքում հասկանալու եմ, որ հաջորդ փուլ չեմ անցել»։