«Բնապահպանի տուն» կամավորական նախաձեռնությունը հայտնում է Գոշ գյուղի անտառում կատարված ապօրինի ծառահատման մասին․

«Գոշ գյուղի համայնքային տարածքի անտառում ծառեր են կտրվել։ Հենց դեպի Պարզ լիճ գնացող տուրիստական ճանապարհի վերևում։ Գտել ենք այսօրվա ստուգայցի ժամանակ։
Այս ժամանակներում, երբ ամբողջ աշխարհը գոռում է միլիոնավոր ծառերի տնկման անհրաժեշտության մասին, մենք դեռ ծառ ենք կտրում։
Վաղը կհանդիպենք գյուղապետի հետ, կպահանջենք, որ գտնեն ու պատժեն մեղավորին։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն այս տարածքը գտնվում է հենց ձեր անմիջական հսկողության ներքո։ Խնդրում ենք քայլեր ձեռնարկել։ Եթե բանը հասել է նրան, որ հենց հայտնի տուրիստական երթուղու կողքին են սկսել կտրել, ուրեմն շարունակությունը շաաաատ ավելի վատ է լինելու»։