«Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնլեու է Աթենա Մանուկյանը։ Ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում «Դեպի Եվրատեսիլ» նախագծում հենց նա է հաղթել։ Նիդերլանդներում կայանալիք «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթում Աթենան կներկայացնի Հայաստանը «Chains On You» մրցութային երգով։

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությունը՝ հանդիսանալով Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ, որոշում էր կայացրել անցկացնել «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակի ազգային ընտրություն և հնարավորություն ընձեռել բոլոր ցանկացող արտիստներին ներկայացնել իրենց երգերը։ Ստացվել էր մասնակցության 53 վավեր հայտ: Ժյուրին, դիտարկելով բոլոր հայտերը, առանձնացրել էր 12 լավագույն մասնակիցներին, որոնք ելույթ էին ունեցել «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլում՝ փետրվարի 15-ին։

«եվրատեսիլ-2020»-ը կայանալու է մայիսի 12-16-ը։