Հայաստանը ներկայացնող Արսեն Հարությունյանը (61 կգ) երրորդ տեղն է գրավել և արժանացել բրոնզի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտված ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

ԵԱ-ում օլիմպիական ուղեգրեր չեն խաղարկվել: Ըստ ՀԱՕԿ-ի՝ կարևորվում են մարտին ու մայիսին Բուդապեշտում և Սոֆիայում հաջորդաբար անցկացվելիք միջազգային վարկանիշային մրցաշարերը, որոնցում եզրափակիչ մտնող ըմբիշները կարժանանան Տոկիոյի խաղերում հանդես գալու պատվին: