Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեինք ընդառաջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է մասնակցել և հաղթել «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթին:

Դրա շրջանակում հարկավոր է ստեղծել «Այո»-ի տարբերանշան, դիզայներական աշխատանքներ անել՝ օնլայն և օֆֆլայն հարթակներում տարածվելիք հրապարակումների և պաստառների համար:

Առաջին տեղը զբաղեցրած անհատը կամ ընկերությունը կստանա 3 մլն դրամ, 2-րդը՝ 2 մլն դրամ, իսկ 3-րդը՝ 1 մլն դրամ:

Առաջարկները տեղադրվելու են ֆեյսբուքյան «Այո» էջում, հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 23-ն է: Մրցույթի արդյունքները կամփոփվեն ամսի 25-ին: