ԱՄՆԻնդիանայի նահանգի մի քանի քաղաքներում արտակարգ դրություն է։ Փրկարարական ծառայությունների աշխատակիցներն բնակիչների տարհանում են սկսել հեղեղումների պատճառով, որոնք առաջացել են սաստիկ տեղատարափներից ու ձյան հալոցքից:

Ներկայում Էլհարթ և Գոշեն քաղաքներում արտակարգ դրություն է հայտարարված: Գործակալության տվյալներով՝ նահանգի հյուսիսում տրանսպորտային բազմաթիվ երթուղիներ փակված են և օգտագործվում են միայն արտակարգ և այլ ծառայությունների աշխատակիցների կողմից:

Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ գետերի վարարման և անդադար շարունակվող անձրևների պատճառով առաջացած հեղեղումը սպառնում է նաև Ինդիանայի հարևան նահանգներին: Այսպես, Միչիգանի նահանգի իշխանություններն արդեն կոչ են արել վեց օկրուգների բնակիչների՝ հեռանալ իրենց տներից: Իլինոյսի նահանգի բնակիչները նույնպես տարհանման հանձնարարական են ստացել: