Փետրվարի 16-ին, ժամը 15:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ հաղորդմամբ, պարզվել է, որ մասամբ փլուզվել է 4-րդ հարկի շքամուտքի պատշգամբի պատը (մոտ 3 քմ), բեկորներն ընկել են բնակիչներ Ռ․ Կ.-ի և Է․ Ա.-ի վրա: Շտապօգնության աշխատակիցները զննել են քաղաքացիներին. վերջիններս հրաժարվել են հոսպիտալացումից:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: