Լուսիկ Ագուլեցի տուն-թանգարանում փետրվարի 22-ին կնշվի Բարեկենդան ավանդական տոնը։ Այդ առիթով թանգարանը տարածել է հայտարարություն․

«Բարեկենդանը խրախճանքի ու զվարճանքի տոն է, իսկական ժողովրդական տոն։ Եվս մի առիթ հավաքվելու, ուրախանալու, երգելու, պարելու և համեղ ուտեստներ վայելելու։ Որպես հյուրասիրություն Բարեկենդանին մատուցելու ենք մեր սրճարանի ամենապահանջված ու սիրված մսային ուտեստներից մեկը` Ագուլիսյանը.... Ինչպես միշտ մեզ հետ են ՎԱՐՔ ՀԱՅՈՑ ավանդական երգի-պարի խումբը և IMMEDIA-ն։

Փետրվարի 22-ին, ժամը 18:00-ին սիրով սպասում ենք ձեզ....
Մուտքավճարը 2500 դրամ (ներառյալ Ագուլիսյան մսային ուտեստը)
Տեղերն ամրագրելու համար խնդրում ենք զանգահարել նշված հեռախոսահամարներով 055024424, 077022457»