Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր։

Այդ օրվա կապակցությամբ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը կազմակերպում է մրցույթ գրքի և գիտության սիրահարների համար։ Հաղթողը կստանա մի գիրք, որտեղ զետեղված են Վիկտոր Համբարձումյանի մասին վերջինիս աշակերտների և ժամանակակիցների հուշերը։

Այդ մասին տեղեկանում ենք Բյուրականի աստղադիտարանի ֆեյսբուքյան էջում կատարված գրառումից, որում մասնավորապես նշվում է․

«Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է՝

▪️բերված հարցին տալ յուրահատուկ պատասխան՝ գրելով այն մեկնաբանությունների դաշտում՝ «Ինչո՞ւմ է կայանում աստղագիտության կարևորությունը»․
▪️կիսվել ֆեյսբուքյան հրապարակմամբ։

Հաղթող կճանաչվի ամենից հետաքրքիր պատասխանի հեղինակը։
Պատասխաններն ընդունվում են մինչև փետրվարի 19-ինը ներառյալ»։