MyWay Airlines վրացական նոր ավիաընկերությունը կգործարկվի մարտի վերջից կամ ապրիլի սկզբից։ Նախատեսվում է Թբիլիսիից չարտերային չվերթներ իրականացնել Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Իրանի և Իսրայելի ուղղությամբ:

MyWay Airlines-ը հիմնվել է Hualing Group չինական ընկերության կողմից: Անցյալ տարվա նոյեմբերին Չինաստանից երկիր է բերվել երկու ինքնաթիռ՝ ավելի քան 43,4 մլրդ դոլար արժողությամբ: «Այդ ավիաընկերության Բոինգ-777 երկու ինքնաթիռներ արդեն Թբիլիսիում են:

Հետագայում կքննարկվի եվրոպական երկրների և Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ չվերթների իրականացման հնարավորությունը: Ներկայում Վրաստանում գործում է Georgian Airways ազգային ավիափոխադրողը, որն սկզբնապես կոչվում էր Airzena: