Ապրիլի 1-ին Գյումրու դրամատիկական թատրոնում կրկին կհնչի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը։ Մաեստրոյի ստեղծագործությունները նոր գործիքավորմամբ ու մոտեցմամբ կներկայացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան:

Տոմսերի ողջ հասույթը կտրամադրվի Գյումրու դրամատիկական թատրոնի աջակցման հիմնադրամին: