Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների աթլետիկայի ձմեռային առաջնության 261 մասնակիցների թվում էին նաև Հայաստանի 16 ներկայացուցիչներ: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

Լավ արդյունքներով աչքի ընկան և մրցանակակիր դարձան Լևոն Աղասյանը և Ալեքս Դոնիկյանը: Եռացատկորդների պայքարում կապանցի Լ.Աղասյանը ցույց տվեց 16 մ. 44 սմ. արդյունք և գրավեց երկրորդ տեղը: Նույն մրցաձևի կանանց մրցումներում դժգոհելու տեղիք չտվեց երևանցի Յանա Աբրահամյանը: Նրա ցույց տված չորրորդ արդյունքը /13մ. 06 սմ./ մարզասրահների հանրապետական նոր ռեկորդ է:

60մ. արագավազքում /8,15վրկ/ լավագույն եռյակը եզրափակեց և պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց Հայաստանի դրոշի ներքո հանդես եկած, ամերիկահայ Ալեքս Դոնիկյանը:

Իր հաշվին անձնական նոր ռեկորդ գրանցեց /7. 47 մ./ երևանցի հեռացատկորդ Արտակ Համաբարձումյանը, որը զբաղեցրեց հինգերորդ պատվավոր տեղը: