Թբիլիսիում 82 տարեկանում մահացել Վրաստանի ժողովրդական արտիստ, հայտնի ռեժիսոր Գեորգի Շենգելայան։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Գեորգի Շենգելայան ծնվել է 1937թ-ի մայիսի 11-ին Մոսկվայում։ 1961թ-ին ավարտել է Ս. Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանի ռեժիսորական ֆակուլտետը (Ալեքսանդր Դովժենկոյի ու Միխայիլ Ճիաուրելիի արվեստանոց), դիպլոմայինը պաշտպանել է 1963թ-ին։

1961թ-ից որպես ռեժիսոր աշխատել է «Վրացֆիլմ» կինոստուդիայում։ Ռեժիսորական արվեստանոց է վարում Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան կինոյի ու թատրոնի ինստիտուտում։ 1986թ-ին դարձել է Բեռլինի կինոփառատոնի մրցանակակիր «Ռեժիսոր» անվանակարգում: 1985թ-ին Գեորգի Շենգելայային շնորհվել է Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում։

Նրա նկարահանած ֆիմերից են «Ալավերդոբա», «Փիրոսմանի», «Վերա թաղամասի մեղեդիները», «Սերը պետք է բոլորին», «Խարեբա և Գոգի», «Եվ գնում է գնացքը» և այլն։

Գեորգի Շենգելայան ամուսնացած է եղել դերասանուհի, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի Սոֆիկո Ճիաուրելիի (1937-2008թթ.) հետ։