Թուրքիայի Անկարա քաղաքի Օրթաքյոյ գերեզմանատանը մի խումբ դեռահասներ պղծել են ռուսների գերեզմանները։ Նրանք կոտրել են մի քանի տապանաքարեր, որոնց վրա գրված են եղել հանգուցյալ ռուսների անունները։ Հիշյալ գերեզմանատանն ամփոփված է 72 աճյուն։

Գերեզմանատան անվտանգության աշխատակիցները հայտնաբերել և բերման են ենթարկել գերեզմանատունը պղծած անձանց, որոնք, պարզվել է, դեռահասներ են։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Որոշ ժամանակ անց թուրքական ոստիկանությունը նրանց ազատ է արձակել։ Մեղավորներին պարտավորեցրել են փոխհատուցել պատճառած նյութական վնասը։