Թուրքիայի Միլի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Տրապիզոնում քրիստոնեական գերեզմանների պղծման հարցով դիմել է Թուրքիայի ՆԳ նախարարին: Նա, մասնավորապես, հետաքրքրվել է, թե արդյոք գերատեսչությունը հետաքննել է հուղարկավորության ժամանակ սադրանքը և արդյոք հայտնաբերվել են մեղավորները:

Պատգամավորը հարց է հղել նաև այն մասին, թե արդյոք Տրապիզոնում քրիստոնյաների գերեզմանների վրա մինչ այժմ տեղի ունեցած հարձակումների համար որևէ մեկը հայտնաբերվել ու պատժվել է, գրում է Էրմենիհաբեր-ը։

Հայ պատգամավորը հիշեցրել է, որ Հրանտ Դինքի և կաթոլիկ հոգևորկան հայր Սանտորոյի սպանություններն իրականացրել են Տրապիզոնի ոստիկանության կողմից ուղղորդվող հանցավոր խմբերը, ու հարցրել՝ արդյո՞ք նշյալ ոստիկանական բաժանմունքում այդպիսի ցանց կա: