Գերմանիայից արտաքսել են Վրաստանի 65 քաղաքացիների, որոնց մերժել են ապաստան տրամադրել Եվրամիության երկրներում: Այդ մասին հայտնել է Մայնի Ֆրանկֆուրտում Վրաստանի գլխավոր հյուպատոս Իոսիֆ Չխիկվիշվիլիին:

Մարդկանց արտաքսումը տեղի է ունեցել հայրենադարձման շրջանակներում: Ավելի վաղ Գերմանիան, Իսլանդիան և Շվեդիան անհանգստություն են հայտնել 2017թ․-ի մարտին Եվրամիության կողմից Վրաստանի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի սահմանումից հետո այս երկրից ապաստան հայցողների թվի աճի կապակցությամբ: Այդ ժամանակվանից անայցագիր ռեժիմից օգտվել են երկրի 220 հազար քաղաքացիներ: