Բարսեղ Բեգլարյանի՝ ստորագրություն քաղաքից չհեռանալու մասին խափանման միջոցը վերացվել է
Փետրվարի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստն էր։ Նախագահող դատավորը հայտնել է, որ Բեգլարյանի խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է։ Այս մասին գրում է «Առավոտ»-ը։
Հրայր Հովսեփյանի հանդեպ նույնպես որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, որը ևս վերացվել է: Վերջինս ցանկացել էր ընտանիքով հանգստի մեկնել Վրաստան, բայց ԱԱԾ Սահմանապահ զորքերի Բագրատաշենի սահմանապահ ծառայությունը նրան չէր թույլատրել դուրս գալ երկրից: Դատարանը ևս մեկ գրություն կուղարկի ԱԱԾ ու Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը Հովսեփյանի նկատմամբ գործող արգելանքը վերացնելու մասին:
Դատական նիստում hարցաքննվել է միայն «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախկին տնօրեն Սուրեն Մխիթարյանը, մյուս վկաները չէին ներկայացել:
Հաջորդ նիստը կկայանա մարտի 24-ին: