ArmHiTec սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդես՝ «ԱրմՀայԹեք 2020»
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մարտի 26-28֊ը, Հայաստանում երրորդ անգամ կանցկացվի «ԱրմՀայԹեք 2020» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը:
Միջոցառման ընթացքում տեղի կունենա գործարար համաժողով, շնորհանդեսներ, ինչպես նաև բիզնես հանդիպումներ:
Նշենք, որ ցուցահանդեսը մեկ հարկի տակ է հավաքում ավելի քան 20 երկրների ռազմարդյունաբերական և պաշտպանական տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող 100-ից ավել միջազգային ընկերությունների, բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտի վառ ներկայացուցիչների: Այն հարթակ է ստեղծում նոր համագործակցությունների, փորձի փոխանակման, արտադրանքի ներկայացման և նոր շուկաների բացման համար:
Ցուցահանդեսի գերակա ուղղություններն են կառավարման համակարգերը, կապի և հաղորդակցության միջոցները, զորքերի ավտոմատ կառավարման համակարգերը, անօդաչու թռչող սարքերը և թռչող համակարգերը, լազերային տեխնոլոգիաները և այլ արդի թեմաներ: