Ջազմեն Գարի Քյոսայանը «Գարնանային ջազ երեկո» խորագրով հանդես կգա Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում
Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում մարտի 14-ին ժամը 20-ին տեղի կունենա կոմպոզիտոր և ջազմեն Գարի Քյոսայանի «Գարնանային ջազ երեկո» խորագիրը կրող համերգը։
Համերգի հատուկ հյուրն է ամերիկացի հայտնի երգիչ, կիթառահար Դարիլ Դարդենը։ Նա հանդես է եկել այնպիսի աշխարհահռչակ աստղերի հետ, ինչպիսիք են՝ BB King-ը, Stevie Wonder-ը, Albert King-ը, Bobby McFerrin-ը և այլք։
Արտիստից բացի նույն բեմում կլինեն նաև հայազգի երգչուհիներ Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, Կարինա Իգնատյանը , ինչպես նաև ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանը։
«Գարնանային ջազ երեկոներ» խորագիրը կրող համերգաշարով Գարի Քյոսայան ջազ քառյակը ելույթներ կունենա Դիլիջանում և Էջմիածնում, ինչն էլ կնպաստի մարզերում երաժշտական կյանքի ակտիվացմանը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում