«Անցումային արդարադատության գործիքներ»՝ մեծահարուստների ապօրինի շինությունների խնդրի լուծման համար
Այսօրվա կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ապօրինի շինարարության դեպքերին, հայտարարեց.
«Հիմա պարզվում է, որ Երևանում դղյակներ կան, որոնք սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի: Օրինակ, մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների պատկանող հայտնի առանձնատները ամբողջությամբ ապօրինի շինություններ են: Այդ նույն բարձրաստիճան պաշտոնյաները ջանք են գործադրել, որպեսզի ընդունեն օրենսդրություն ապօրինի շինությունների օրինականացման վերաբերյալ, որ ապօրինի կառուցեն վերջացնեն, և օրինակ այսօր Երևանի քաղաքապետարանն այլ տարբերակ չունենա, քան այդ շինություններն օրինականացնելն է»:
Վարչապետը համապատասխան հանձնարարականներ տվեց պաշտոնյաներին ուսումնասիրել դեպքերը և զեկուցել խնդրի հնարավոր լուծման տարբերակները։
«Երևանի այգիները, լավ տարածքներն ապօրինի զավթել են, և հետո ասում են օրինականացրեք»,- նշել է վարչապետը և հավելել, որ հնարավոր է կարիք լինի ապօրինի շինությունների խնդիրը լուծել անցումային արդարադատության գործիքներով։