Ջիպեր ու դղյակներ ունեցող 983 ընտանիք զրկվել է «Փարոսից»․ Գեղարքունիքի մարզպետ
Գեղարքունիքի մարզում նախորդ տարի «ջիպեր» և «դղյակներ» ունեցող 983 ընտանիք զրկվել է «Փարոսի» համակարգում ընդգրկված լինելու իրավունքից, հայտարարել է մարզպետ Գնել Սանոսյանը։ Այս մասին գրում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
«Նախորդ տարի սոցիալական առումով վերականգնվել է մարզում արդարությունը, և 900-ից ավելի ընտանիք դուրս է մնացել «Փարոսի» համակարգից: Հարցն այն է, որ մենք ուղղակի ջիպեր ու դղյակներ ունեցողներին հանել ենք այս համակարգից»,- հայտարարել է մարզպետը:
Նրա խոսքով՝ այդ ընտանիքներին սոցիալական օգնության համակարգից հանելու արդյունքում մարզի բյուջեում հավաքագրված գումարը ծախսվել է անապահով ընտանիքիներին խոշոր եղջերավոր կենդանիներ նվիրելու վրա:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում