Արցախի բնակչության շրջանում վերին շնչուղիների սուր վարակի սեզոնային աճի գրանցման և համաճարակաբանական լարված իրավիճակի հետ կապված, բնակչության առողջության պահպանման և վարակի տարածման կանխարգելման նպատակով, 2020թ-ի փետրվարի 21-ից փետրվարի 22-ը ներառյալ կդադարեցվի հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական և նախադպրոցական հիմնարկների գործունեությունը:

Ինչպես հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը, հիվանդությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով նախարարի կողմից արձակվել է հրաման, նախարարության ենթակա բուժհիմնարկների ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքները փետրվարի 22-ի՝ ոչ աշխատանքային շաբաթ օրը համարել աշխատանքային օր և աշխատանքները կազմակերպել մինչև ժամը 15։00:

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը խորհուրդներ է տալիս քաղաքացիներին ու հորդորում հետևել դրանց։