Հունգարիայի Գյոր քաղաքում շարունակումվում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը:

Երեկ` փետրվարի 23-ին,10մ, վազող թիրախ, 30+30 կրակոց, երիտասարդների վարժությունում 13 մրցակցից գյումրեցի Հովհաննես Մարգարյանը, խոցելով 559 միավոր, 4-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ:

Հայ մարզիկը կիսաեզրափակչում պարտվել է 1-ին հորիզոնականով եզրափակիչ անցած ուկրաինացի Դենիս Բաբլիուկին (0:6), բայց եզրափակչում 6:1 հաշվով հաղթել 2-րդ տեղով եզրափակիչ անցած ուկրաինացի Մաքսիմ Բաբուշոկին և այդպիսվ նվաճել բրոնզե մեդալ:

Հովհաննես Մարգարյանի անձնական մարզիչն է Էդվարդ Ղարիբյանը:

Այսօր տեղի կունենա օդամղիչ հրացան, խառը թիմային վարժությունը, որին կմասնակցեն Հրաչիկ Բաբայան և Մարիամ Միքայելյան, Քրիստիան և Իրինա Լաուերներ զույգերը, Հովհաննես Մարգարյանը կմասնակցի վազող թիրախ՝ խառը վազք վարժությանը, Էլմիրա Կարապետյանը և Նորայր Առաքելյանը կմրցեն օդամղիչ ատրճանակ անհատական վարժություններում: