Մարզիկ Սիմոն Մարտիրոսյանը երկրորդն է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) 2019 թվականի աշխարհի լավագույն ծանրորդների վարկանիշում, ասվում է IWF-ի հայտարարության մեջ:

2019 թվականին Մարտիրոսյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել և ոսկի նվաճել սեպտեմբերին Թաիլանդում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում 109 կգ քաշային կարգում:

Առաջին տեղում վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն է: