Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում կանցկացվի հայկական ֆիլմերի դիտում - քննարկում։ Այս մասին տեղեկանում ենք թանգարանի ֆեյսբուքյան էջից։

«Սիրելի՛ Հայֆիլմի սիրահարներ,

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի և «Ֆիլմադարան» ՀԿ-ի նախաձեռնությամբ թանգարանում գործելու է «Ֆիլմ Հայաստանի» կինոակումբը: Կազմակերպվելու են ամենշաբաթյա հայկական ֆիլմերի դիտում-քննարկումներ: Առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-ին, ժամը՝ 15.00-ին: Ցուցադրվելու են Գենադիֆիլմերի դիտում Մելքոնյանի «Թթենին» և Վիգեն Չալդրանյանի «Ապրիլ» ֆիլմերը: Քննարկումը կվարի «Ֆիլմադարան» ՀԿ-ի նախագահ, կինոռեժիսոր, կինոգետ Գարեգին Զաքոյանը:

Մուտքն ազատ է: Հեռախոսահամար՝ 010284686»