Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել Արթուր Շատվորյանին նշանակել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Մինչ այդ, նա ՍԱՏՄ-ի ղեկավարի խորհրդականն էր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ, Արազ Պապիկյանը նշանակվել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։