Բիզնես Կոնֆերանսների և էքսպոների հրավառություն Չոր Մարքեթինգում։

Այս մասին տեղեկանում ենք Չոր Մարքեթինգի ֆեյսբուքյան էջից․

«1. «Հայաստանի գյուղատնտեսական ապագան» 3-ը 1-ում մեծ կոնֆերանսի ժամանակ գյուղատնտեսական բիզնեսի ոլորտում տարիների փորձ ունեցող ընկերությունների հիմնադիրները կխոսեն գյուղատնտեսական ոլորտի ապագայից:

Մայիսի 2-ին՝ ժամը 15:00-ին, արի՛ լսելու ոլորտի լավագույն գործարարներին ու մասնագետներին։

Կոնֆերանսի բանախոսներն ու թեմաներն են՝

  • Վահրամ Միրաքյան՝ գործարար, Չոր մարքեթինգի հիմնադիր - թեմա՝ Գյուղատնտեսություն և մարքեթինգ
  • Վախթանգ Աբրամյան՝ «Paulownia Armenia» ընկերության հիմնադիր տնօրեն - թեմա՝ Ծառի բիզնես. Ինչպե՞ս գումար աշխատել Paulownia ծառի արտահանմամ
  • Լուսինե Նալբանդյան՝ «ՕՌՎԱԿՕ» ՓԲԸ համահիմնադիր, տնօրեն, ագրոէկոլոգ - թեմա՝ Հայաստանի օրգանական գյուղատնտեսության ապագան
  • Ստելլա Սարուխանյան՝ «Իմ գյուղը» ՍՊԸ տնօրեն, «Կանաչ արահետ» ընկերության մարքեթինգի խորհրդատու, «Երազանքի գյուղ» ՀԿ-ի համահիմնադիր - թեմա` Փոքր գյուղատնտեսության ապագան Հյաստանում
  • Հարություն Մնացականյան՝ գործարար, ֆերմեր - թեմա` Ինչպես փող աշխատել գյուղատնտեսությունից
  • Արմինե Աբելյան՝ «ProAccounting» հաշվապահական ընկերության հիմնադիր, տնօրեն - թեմա՝ 10 հարկային նրբություն գյուղատնտեսական բիզնեսում
  • Էմիլ Ստեփանյան, «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր, «Բիէլլա» մսամթերքի գործարանի կոմերցիոն տնօրեն - թեմա՝ Գրագետ արտահանում. ոչ միայն գյուղատնտեսության ոլորտում
  • Անահիտ Մարկոսյան «Nairian» ընկերության համահիմնադիր - թեմա՝ Հայաստանի կոսմետիկ բիզնեսի պոտենցիալը
  • Ռոբերտ Ղուկասյան՝ «Թայմ Լենդ» հիմնադրամի տնօրեն - թեմա՝ Ագրոտուրիզմի զարգացումը Կալավանի օրինակով
  • Տիգրան Օխանյան, «Ecoville Solar Technologies» ընկերության հիմնադիր տնօրեն - թեման՝ Արևային էներգիայի հնարավորությունները ԷկոՎիլի հետ․ խնայողությունից մինչև եկամուտ
  • Կարեն Խաչիկյան, Տեխնիկական գիտությունների թեկնածու, Արարատի «Աբրիկոն» ընկերության տնօրենն է (ալկոհոլային խմիչքների արտադրություն, Հայաստան), «Ական» ՍՊԸ հիմնադիրը (տակառների արտադրություն Հայաստան), «Վայրի Ձի» ՍՊԸ տնօրենը ( առևտրաարտադրական ձեռնարկություն, Հայաստան), «Maxel Mussy SARL» (կոմերցիա Ֆրանսիա) և «Qingdao Hiche Wine and spirits» (ալկոհոլային խմիչքների արտադրություն Չինաստան) հիմնադիր - թեմա՝ Ինչպես հիմնել և զարգացնել գյուղատնտեսական արտադրություն
  • Տարոն Հակոբյան՝ «Արագիլ» ընկերության համահիմնադիր տնօրեն - թեմա՝ Ճշգրիտ գյուղատնտեսությունը և Հայաստանում գյուղատնտեսության ապագան

3-ը 1-ում կոնֆերանսը տեղի կունենա մայիսի 2-ին՝ 15։00-ից 21:00-ն:

2. Գյուղատնտեսական էքսպո, որի ժամանակ ներկայացված կլինեն ընկերություններ ու լուծումներ, որոնք կօգնեն քեզ, եթե գյուղատնտեսական ոլորտում գործունեություն ես ծավալում:

Էքսպոն տեղի կունենա մայիսի 2-ին՝ 16:00-ից 21:00-ն:

3. Աշխատանքի տոնավաճառ, որի ընթացքում տարբեր մասնակիցներ կարող են թողնել իրենց CV-ները, որոնք հետագայում կփոխանցվեն կոնֆերանսի մասնակից գործարարներին ու Չոր մարքեթինգի ակումբականներին:

Աշխատանքի տոնավաճառը տեղի կունենա մայիսի 2-ին՝ 15:00-ից 21:00-ն»:

Ինչպես նշվում է Չոր Մարքեթինգի ֆեյսբուքյան էջում՝ հանդիպումը տեղի կունենա Elite Plaza Business Center-ում, Խորենացի 15 հասցեում:

Մուտքն ազատ է։ Մասնակցելու համար պետք է գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/AD4FwkwJqRSxigc79