«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը սկսում է ցուցահանդեսների շարք, որի մեկնարկը տրվում է տոհմագորգերի խմբին պատկանող «Խնձորեսկ» տեսակի գորգերի ցուցադրությամբ:

Ներկայացվելու են Լևոն Դեր-Բեդրոսյանի անձնական հավաքածուի մաս կազմող նմուշներ:

Այս առիթով Ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում են բանախոսություններ նվիրված «Խնձորեսկ» տիպի գորգերին բնորոշ զարդամոտիվներին և նախշերին:
Ցուցահանդեսի մեկնարկը կտրվի մարտի 15-ին ժամը 18:00-ին:

Մուտքն ազատ է:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 077 445 945 հեռախոսահամարով: