Մարտի 14-ին Բուսաբանական այգում նախատեսվում է անցկացնել ծառատունկ և քաղցկեղից բուժվածների պուրակի բացում։ Նշենք, որ այս միջոցառման կազմակերպիչնեչն են Knowledge-based Society NGO-ն և Europa Donna Armenia-ն։

Միջոցառման նպատակն է ունենալ խորհրդանշական ծառուղի՝ ի նշան քաղցկեղի դեմ պայքարի, քաղցկեղի հաղթահարելիության։ Ծառուղու սկզբնամասում տեղադրվելու է հատուկ վահանակ։

Ծառատունկը շարունակական է լինելու, ծառեր կտնկվեն նաև այլ վայրերում՝ էլ ավելի մաքուր օդ ունենալու մեծ նպատակով։