Նախօրեին Ավստրիան դադարեցրել է բոլոր գնացքների երթևեկությունը դեպի Իտալիա և Իտալիայից այն բանից հետո, երբ տեղեկացվել էր, որ 2 ուղևորների մոտ առկա են նոր կորոնավիրուսի ախտանշաններ։ Այս մասին գրում է euronews-ը։

Ավստրիայի ՆԳՆ-ն հայտնել է, որ այն դադարեցրել է իտալական Վենետիկ քաղաքից եկող գնացքը, նախքան այն կարող էր անցնել սահմանը, երբ Իտալիայի երկաթուղային ընկերության կողմից տեղեկացվել են, որ գնացքում երկու անձինք ջերմություն ունեն:

Գնացքը, որն այժմ կայանել է «Brenner Pass»-ում, ուղևորվում էր Գերմանիայի Մյունխեն քաղաք: Անհայտ է, թե երբ նրան կթույլատրվի շարունակել ճանապարհը:

Հիշեցնենք, որ Վենետիկում 3 մարդ է մահացել հիվանդությունից, բոլորը 80 տարեկանից բարձր:

Իտալիայում վիրուսով վարակվածների թիվը շաբաթվա վերջին հասել էր 152-ի։