Իտալիայի իշխանությունները որոշում են ընդունել դադարեցնել Վենետիկի դիմակահանդեսը կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով։ Տոնակատարությունը սկսվել է փետրվարի 8-ին և պետք է ավարտվեր փետրվարի 25-ին։ Եվրանյուզ-ի հաղորդմամբ, Վենետո մարզի իշխանությունների տվյալներով, այս տարի Վենետիկ ավելի քիչ տուրիստ է եկել, քան անցյալ տարի՝ նոյեմբերի զանգվածային հեղեղումների պատճառով։

Երեք տարեց վենետիկցի նույնպես վարակված են կորոնավիրուսով։ Այն հանգամանքը, որ հիվանդացել են տեղի բնակիչները, այլ ոչ թե տուրիստները, կարևոր դեր է խաղացել տոնակատարությունը չշարունակելու որոշման հարցում։

meduza-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի վարակը տարածվել է, մասնավորապես, Իտալիայի հյուսիսում, հիմնականում Լոմբարդիա և Վենետո վարչական շրջաններում։ Նաև վարակվածներ կան այլ շրջաններում։ Շատ շրջաններում փակվել են դպրոցներն ու համալսարանները, դադարեցվել են տարաբնույթ հանրային միջոցառումներ, այդ թվում՝ մարզական։ Հետաձգվել է Իտալիայի A սերիայի մի քանի խաղ։ Լոմբարդիայում եկեղեցիներում և տաճարներում դադարեցվել են կրոնական միջոցառումները։

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը փետրվարի 23-ի դրությամբ 132 է, ծանր վիճակում է 26 մարդ։ Երկու մարդ մահացել է։