ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ փետրվարի 25-ի ցերեկը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության լեռնային և նախալեռնային բոլոր շրջաններում կտեղա ձյուն, առանձին հատվածներում սպասվում է նաև բուք։

«Փետրվարի 25-ի երեկոյան ժամերից տեղումներն աստիճանաբար կդադարեն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, որը կտևի ընդամենը 1 օր, փետրվարի 27-ից սկսած օդի ջերմաստիճանը կրկին կսկսի բարձրանալ»,- ասվում է գրառման մեջ:

Երևանում փետրվարի 24-ին, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամսի 25-ին տեղումներ կլինեն, բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, ցածրադիր՝ անձրև: