Երեկ կայացել է հանդիպում «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի կողմից անցկացվող «Սարոյան հաուս» նախագծի շրջանակներում։ Վերոնշյալ հանդիպմանը մասնակցել են՝

-նախագծի համակարգող Ավագ Սիմոնյանը,

-«Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր Մերուժան Մինասյանը,

-«Սարոյան հաուսի» հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ, Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Բարլո Տեր-Մուգրդեչյանը,

-Ֆրեզնոյի քաղաքապետ Լի Բրանդը։

Նրանք քաղաքապետին ներկայացրել են նախագիծը։ Վերջինս ողջունել է նախագիծը և աջակցելու պատրաստակամություն հայտնել:

Քաղաքապետին ներկայացվել են նախագծի հետագա ծրագրերը և թանգարանի հայեցակագը՝ իր բոլոր նորարարական և ինտերակտիվ լուծումներով։ Բացումից հետո, Վիլյամ Սարոյանի կյանքի հայտնի և անհայտ բոլոր դրվագների մասին պատմող թանգարանը կդառնա Ֆրեզնոյի մշակութային և կրթական կենտրոններից մեկը։

Թանգարանի բացումը տեղի կունենա 2018թ․-ի օգոստոսի 31-ին՝ գրողի հոբելյանական 110 ամյակին։

Թանգարանում հյուրերը հնարավորություն կունենան անձամբ տեսնել Սարոյանին՝ հոլոգրամի միջոցով։