Կյանքից հեռացել է Խորհրդային Միության վերջին մարշալ՝ Դմիտրի Յազովը։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը՝ Խորհրդային Միության վերջին մարշալի Դմիտրի Յազովի մահվան մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«2020 թվականի փետրվարի 25-ին Մոսկվայում, կյանքի 96-րդ տարում, ծանր և երկարատև հիվանդությունից հետո, մահացավ Խորհրդային Միության մարշալ Դմիտրի Տիմոֆեևիչ Յազովը», - ասվում է Ռուսաստանի ՊՆ հայտարարության մեջ:

Նշենք, որ Դմիտրի Յազովը մասնակից է եղել Հայրենական մեծ պատերազմի ու նաև Միության վերջին պաշտպանության նախարարը։