Հունաստանի Սալոնիկ քաղաքում մետրոյի շինարարության ժամանակ ամբողջական հնագույն քաղաք և հարյուր հազարավոր հնագիտական գտածոներ են հայտնաբերվել: Այս մասին հայտնել են Սալոնիկի հնությունների վարչության հնագետները և շինարարական ընկերության ներկայացուցիչները «Ե՛վ հնություն, և՛ մետրո» խորագրով ասուլիսի ժամանակ։ Փոխանցում է «РИА Новости»-ն:

Մետրոյի շինարարությունը սկսվել էր դեռ 2006թ․-ին, սակայն երկարաձգվել է հնագիտական աշխատանքների հսկայական ծավալի և գտածոների պատճառով: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է մոտ 300 հազար իր, իսկ վերջինը դարձել է Աֆրոդիտեի քանդակը:

Հնագետները հայտնաբերել են մ.թ.ա. մինչև 316թ․-ը մակեդոնացի կայսր Կասանդրի՝ մինչև իշխանության գալու ժամանակաշրջանի քաղաք, հռոմեական ժամանակներից գերեզմանոց, արևելյան նեկրոպոլիս, բաց քաղաքային տարածություն, որում երևում է քաղաքի կառուցվածքը մինչև Սալոնիկի հիմնադրումը:

Նշվում է, որ ևս մի հետաքրքիր գտածո է դարձել հռոմեական ժամանակներից մնացած գերեզմանոցը (մ.թ. 2-4-րդ դարեր), որը պատկանել է ավելի վաղ անհայտ բնակավայրի: