Թուրքիան և Իրանը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված փակել են Նախիջևանի հետ սահմանը
Թուրքիան և Իրանը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված փակել են Նախիջևանի հետ սահմանը, ինչի արդյունքում Նախիջևանի ինքնավար հանրապետությունը հայտնվել է մեկուսացման մեջ: Միակ կապն արտաքին աշխարհի հետ իրականացվում է Բաքվի հետ ավիահաղորդակցությամբ։ Այս մասին գրում է Haqqin.az-ը:
Թուրքիան փակել է Նախիջևանի հետ սահմանին գտնվող Դիլուջու սահմանակետն առանց որևէ զգուշացման:
«Մենք անհրաժեշտ տեղեկատվություն կտրամադրենք Ադրբեջանի պաշտոնական շրջանակներին այդ միջոցների կապակցությամբ: Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաները կապ են պահպանում և քննարկումներ ունենում»,- ասել էր Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրկան Օզորոլը:
Տեղաբնակները մեծ քանակությամբ սննդամթերք՝ ալյուր, ձավարեղեն և այլ մթերք են գնում, քանի որ փակ ճանապարհների պատճառով գներն աճել են, գրում է «Կովկազսկի ուզել»-ը՝ ադրբեջանական Turan գործակալությանը հղումով:
Իշխանությունները սննդամթերքի գնման սահմանափակումներ դեռ չեն դրել:

ԵՄ-ն ու ԱՀԿ-ն կաջակցեն Հայաստանին կորոնավիրուսի դեմ պատվաստումների հարցում

ԱՄՆ-ն նոր պայմանագրեր է կնքել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող առաջատար ընկերությունների հետ

Թուրքիան և Ռուսաստանը կխորացնեն համագործակցությունը տիեզերական տեխնոլոգիաների ասպարեզում

Առաջիկա ամիսներին Թուրքիան Bayraktar-ներ կմատակարարի Ուկրաինայի նավատորմին

Թուրք և ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
