Սերգեյ Փարաջանովի թանգարանում, համաձայն ԿԳՄՍ նախարարությանը ներկայացրած թանգարանի 2020 թ. ֆինանսական նախահաշվի, իրականացվելու են կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ, ուստի փետրվարի 24-ից մինչև մարտի 10-ը թանգարանը փակ կլինի:

Այս մասին հայտնում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Վերջին անգամ թանգարանը վերանորոգվել է 2002 թվականին:

Նշենք, որ Սերգեյ Փարաջանովի թանգարանը գտնվում է Ձորագյուղ ազգագրական թաղ. 15, 16 հասցեում։