Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է․

«Լեռնային Ղարաբաղի հարցը ինչպես Ադբեջանի, այնպես էլ մեր հարցն է։ Մեր ամենամեծ ցանկությունն է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակներում»։

Էրդողանը նշել է, որ կշարունակեն աջակցել Ադրբեջանին «այս արդար պայքարում»:

«Ես ուզում եմ բաց ասել, որ Մինսկի խումբը, ցավոք, անկեղծ չէ այս հարցում, քանի որ կորսված է գրեթե 25 տարի: Ինչո՞ւ, ի՞նչ պատճառով որևէ արդյունք չկա: Բնականաբար, մենք պետք է խոսենք այս մասին»,- ասել է Էրդողանը։

Ալիևն էլ իր հեթին նշել է, որ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներն ու շնորհակալություն հայտնել «իր սիրելի եղբորը»` Թուրքիայի շարունակական աջակցության համար:

Ալիևն ասել է, թե «Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումը հիմնախնդրի կարգավորման հիմնական խոչընդոտն է և որ Հայաստանի ղեկավարության ծայրահեղ հակասական հայտարարությունները մեծ վնաս են հասցնում բանակցային գործընթացին, հավելելով, թե «հակամարտությունը պետք է լուծվի իրենց տարածքային ամբողջականության, երկրի ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության շրջանակներում»: