Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները փետրվարի 26-ին հատուկ չվերթով կվերադառնան հայրենիք: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը:

«Իրանում Հայաստանի դեսպանություն է դիմել Հայաստանի Հանրապետության 65 քաղաքացի: Փետրվարի 26-ին նախատեսվում է հատուկ չվերթ՝ ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար»,- նշել է Ավագյանը: