«Հայկական բնապահպանական ճակատը» կրկին անդրադարձել է Կավարտի հանքավայրի հետ կապված ցավոտ հարցին․

«Կավարտի լքված հանքավայրը վերջին հարյուրամյակի ընթացքում ղեկավար մարմինների ակնհայտ անտարբերության և դա շահագործողների անպատասխանատվության հետևանքն է։

Իսկ թե ներկայիս և հաջորդող կառավարություններն ինչ վերաբերմունք կդրսևորեն բնական միջավայրի պահպանության գործում՝ պարզ կլինի արդեն ապագա սերունդների համար»։