Սահմանադրության փոփոխություննների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներն ըստ հանրաքվեի տեղամասերի` ներբեռնելու հնարավորությամբ տեղադրված են համացանցում՝ www.police.am հասցեով, համապատասխան հղում առկա է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ www.elections.am :

Հանձանաժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրված է նաև 2020թ-ի ապրիլի 5-ի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները որոնման հնարավորությամբ (ՀՀ ընտրողների ռեգիստր բաժնում)՝ որտեղ նշված է նաև այն տեղամասի համարը, որտեղ քաղաքացին կարող է մասնակցել քվեարկությանը:

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) հայտնաբերելու դեպքում մինչև 26.03.2020 թ. դրանք վերացնելու համար դիմումը ներկայացվում է ՀՀ ոստիկանության՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է նաև, որ ցուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2020թ-ի փետրվարի 25-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է Թեժ գիծ ծառայություն` 011-37-02-36 հեռախոսահամարով: