Գեղարքունիքի մարզի ֆերմերներին փետրվարի 5-ից հասանելի է դեղձի, խնձորի, աշնանացան գարու/ցորենի և գարնանացան գարու/ցորենի ապահովագրությունը: Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ, տեղեկացրել են Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը և նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը Գեղարքունիքի մարզում ֆերմերների հետ հանդիպմանը։

Նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ ապահովագրության պայմանների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» կամ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններում:

«Բոլոր 12 օժանդակության ծրագրերն էլ ուղղված են գյուղատնտեսության ոլորտում արդյունավետության բարձրացմանը, նպաստավոր պայմաններ են ստեղծված, որպեսզի ֆերմերները զբաղվեն գյուղատնտեսական գործունեությամբ», - նշել է Իռա Փանոսյանը: