Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մրցույթում հաղթել է քանդակագործ Ալբերտ Վարդանյանի նախագիծը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Կուբատյանը հիշեցրել է՝ մրցույթի մասնակիցների առաջ խնդիր էր դրված, որ հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվի միայն նշմարվող մարﬕնների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով դիմանկարային նմանությունները:

Կուբատյանը նշել է նաև, որ հուշարձանը տեղադրվելու է Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Բեյրութի փողոցից դեպի Զաքյան ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի ﬕջնամասում: